2887 դիտում
15:42 15-05-2023
«Իմ տեսնող աշխարհը»․ Երևանում տեղի է ունեցել «Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերի համերգը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2023թ. մայիսի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի համերգը, որոնք գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև նշվեց երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակը:
Համերգը կրում էր «Իմ տեսնող աշխարհը» խորագիրը և նվիրված էր իր փոքրիկներին: Այդ օրը հնչեցին Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործությունները իր երգչախմբերի կատարմամբ: Ժամանակի սղության պատճառով հնչեցին միայն մանկապատանեկան ստեղծագործությունները, որոնք գրվել էին հատուկ այս երեխաների համար:
Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև հատուկ հյուրեր՝ Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլի սաները: Վարդուհի Խաչատրյանի երեգերը երգում են ոչ միայն իր փոքրիկները, այլև Հանրապետությունում հայտնի այլ մանկապատանեկան խմբեր և երգիչ-երգչուհիներ: Երեկոն իր նուրբ ու գեղեցիկ ձայնով անցկացրեց սիրված հեռուստահաղորդավարուհի Սոնա Վերդյանը:
Կային նաև երգեր պարային համարների կատարմամբ: Պարային կատարումներով հանդես եկան Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի Քրիստինա Ավագիմյանի «Միլլենիում» ժամանակակից պարի ստուդիայի սաները, Մարո Անդրեասյանի Մարիոնետների թատրոն-ստուդիայի սաները, Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի Նելլի Աբովյանի պարի խմբի սաները: Նաև Եղավ պրեմիերա, գործիքային կատարում, կատարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի սաները:
Երեկոյի ընթացքում Վարդուհի Խաչատրյաինին մեծ ավանդի համար Նիկողայոս Տիգրանյան ոսկե մեդալով պարգևատրեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը:
Շնորհակալագրով պարգևատրվեց «Լինա» մշակութային կենտրոնի տնօրեն Էվելինա Ասատուրյանի կողմից: «Հետքարքիր ու հագեցած ծրագիր էր: Հնչեցին նոր երգեր, Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնի ուսանողները կատարեցին Վարդուհի Խաչատրյանի «Ալեկոծ ծովը» ստեղծագործությունը: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ համերգասրահից։ Բոլորի բուռն ծափահարությունները և գովեստի խոսքերը մեզ շատ ոգևորեցին: Հուզմունքը և ուրախությունը խառնվել էին»,- մեզ հետ անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր