211652_close_icon
views-count25487 դիտում article-date 14:25 13-05-2023

Ավտովթար Լոռու մարզում. 28-ամյա վարորդը բեռնատար կցորդիչով Mercedes-ով բախվել է ապառաժ քարերին և կամրջի երկաթե ճաղավանդակին. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում բեռնատար կցորդիչով Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կցորդիչի հատվածով բախվել է ապառաժ քարերին և կամրջի երկաթե ճաղավանդակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի ավագ պարեկ Մարատ Զալինյանն ու պարեկ Գրիգոր Մարգարյանը: 

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը 28-ամյա Հուրալի Ումուտզհանն է՝ Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր