211652_close_icon

Ո՞վ է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի նոր գնորդը. aravot.am

views-count1312 դիտում article-date 22:16 12-05-2023
Aravot.am-ը գրում է. «Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում, գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որն այս քաղաքի յուրօրինակ ճարտարապետություն ունեցող, կոլորիտային շենքերից է, տեղի  գործարարներից մեկի հետ դարձյալ ձեռք է բերել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը։ Գյումրու քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնը ուղղակի վաճառքով օտարել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ անցած տարի Վարդան Սրմաքեշն այն գնել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունից։

Հիշեցնենք, որ շվեցարահայ գործարարը «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում բազմաթիվ պատմական շենքեր է գնել հենց համայնքապետարանից՝ դրանք հյուրանոցների ու հյուրատների վերածելու նպատակով։ Դրանցից մեկը  Ռուսթավելի փողոցում է,  երկուսը՝ Աբովյան ճեմափողոցում, որտեղ ձեռք է բերել հին ԿԳԲ-ի ու  հին բաղնիքի շենքերը։

Շվեցարահայ գործարարին ՀՀ  կառավարության կողմից նվիրաբերվել է  նաև Գյումրու «երկաթգծի հիվանդանոց»-ի (առավել հայտնի է «սև շենք» անվամբ) պատմամշակութային շենքը, որտեղ պիտի կարի գործարան կառուցեր, սակայն կառուցելուց ու գործարկելուց հետո կարճ ժամանակ անց այն դադարեց աշխատել։

Գյումրու գլխավոր ճարտարապետը նաև տեղեկացրեց, որ նոր սեփականատերը ցանկություն է հայտնել նախագծային փոփոխություններ կատարել «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում, մասնավորապես կտուրում․ այնտեղ սրճարան բացել։ Գյումրու քաղաքապետարանը, սակայն, թույլտվություն չի տվել։

Ամբողջական հոդվածը` սկբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր