15644 դիտում
10:44 12-05-2023
Ավտովթար Սյունիքի մարզում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը «06»-ով կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Շ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գխավորությամբ։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Գորիսի հիվանդանոցի բժիշկները։
Վթարի մասին Ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ս․ Բալույանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+