211652_close_icon
views-count21302 դիտում article-date 10:30 11-05-2023

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ Mitsubishi-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, վիրավոր ամուսիններին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Գագիկ Ե․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հագնամանքներում, բախվել է ճանապարհի կենտրոնում առկա բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գագիկ Ե․-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Թամարա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության  Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վիրավորներից մեկին դուրս բերել արգելափակված ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բանժի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր