211652_close_icon

Կցանկանայի, որ էլ մինչ որոշում կայացնելը, կտրվեք արտաքին աշխարհից, սոցցանցերից, դատարկ ու բութ խրատներից և կայացնեք խոհեմ, ծանրակշիռ, հայանպաստ, արցախանպաստ, ու ամենակարևորն է՝ խղճիդ հետ հաշվի նստած․ Ռազմիկ Տոնոյան

views-count913 դիտում article-date 10:19 10-05-2023
Ռազմիկ Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սովետի ժամանակ, երբ դատավորը գնում էր խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, նա կտրվում էր արտաքին աշխարհից, հեռախոսից զրկված տուն էլ չէր գնում, ամբողջովին մեկուսացված վճիռ էր կայացնում, հետո գալիս դատարանի դահլիճ՝ իր վճիռը հրապարակելու։ Կարծեմ՝ էսպես է եղել։ 

Շուտով բոլորը, կրկնում եմ, բոլորդ պետք է որոշում կայացնեք։ Ես կցանկանայի, որ էլ մինչ որոշում կայացնելը կտրվեիք արտաքին աշխարհից, սոցցանցերից, դատարկ ու բութ խրատներից և կայացնեք խոհեմ, ծանրակշիռ, հայանպաստ, արցախանպաստ, ու ամենակարևորն է՝ խղճիդ հետ հաշվի նստած։

Աստված պահապան մեր երկու հանրապետությանը և մեր ազգին։

Փա՛ռք մեր նահատակված հայորդիներին»։

Նմանատիպ նյութեր