211652_close_icon
views-count14758 դիտում article-date 18:03 15-04-2020

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված վարույթով հստակ մեսիջ է հղվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնելը հետապնդելի է լինելու. Միհրան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Եթե իրականում վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել նրա համար, որ նա «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել, ապա դրանով առանց այդ էլ վատ վիճակում գտնվող դատական համակարգի համար ավելի խորը թաղման փոս են փորել՝ դատական համակարգն այնտեղ վերջնականապես թաղելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց փաստբան Միհրան Պողոսյանը: Նշենք, որ «Փաստինֆոյի» տեղեկություններով Արդարադատության նախարարույթունը կարգապահական վարույթ է հարուցել Ազարյանի նկատմամբ՝ Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար: «Ալեքսանդր Ազարյանը կապ չունի, թե ում օգտին, կամ ի վնաս ում է որոշում կայացնում, նա այն եզակի դատավորներից մեկն է, որը ցանկացած իրավիճակում է օրենքի և սեփական համոզման հիման վրա որոշում կայացնում: Ու այժմ կայացրած որոշման պատճառով Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ վարույթ հարուցելով՝ կոնկրետ, հստակ մեսիջ է ուղարկվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշման կայացումը հետապնդելի է լինելու»,- ասաց նա: Ըստ Պողոսյանի՝ նույնիսկ եթե կարգապահական վարույթն այլ պատճառով է հարուցվել, այլ ոչ թե կայացրած որոշման, ապա դա նրա նկատմամբ հետապնդումների շարքի շարունակությունն է: «Ես կարծում եմ՝ իրականում ոչ թե հենց խափանման միջոցը փոխելու հանգամանքն է հանդիսացել հիմք, այլ սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ արդեն մոտ 1,5-ից 2 տարի շարունակվող վայրահաչոցների ու հետապնդումների շարունակությունն է, իսկ պատճառն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ազարյանն իր ներքին համոզմանը և օրենքին համապատասխան դատական ակտեր է կայացնում»,- ըդգծեց փաստաբանը: Նրա խոսքով՝ ակնկալելի էր այս իշխնություններից, որ այդ ճանապարհով կգնան, այլ ոչ թե կհասկանան, որ իրականում ուժեղ իշխանությունը պատրաստ է հանդուրժել անկախ դատական համակարգ: Դիտարկմանը՝ Ալեքսանդր Ազարյանը նախկինների ժամանակ էլ է իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացրել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ օրինակ Ազարյանը օգոստոսին փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը, հրապարակից հայտարարեց՝ թող որոշ դատավորներ խելքները գլուխները հավաքեն, սա ինչի՞ մասին է խոսում, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը պատրաստ չէ ունենալ անկախ դատական համակարգ: «Այս իշխանությունը պատրաստ չէ երկրում ունենալ օրենքով գծած սահմաններ և չի գիտակցում, որ այդ օրենքով սահմանները պաշտպանում է հենց դատական համակարգը: Իշխանությունը պատրաստ չէ դրան, այդ իսկ պատճառով էլ ցավագին է ընդունում դատավորների կողմից իրենց ոչ հաճո որոշումների կայացումը: Սրա հաջորդ քայլը լինելու է ամբողջապես տոտալ վերահսկողոթւյունը: Պատահական չէ այս տոտալ վերահսկողություն մտցնելը դատական համակարգում: Իշխանությունը պատրաստ չէ որևէ պարագայում որևէ մարմնի կողմից ենթարկվելու քննադատության, այդ թվում՝ երբ մատնանշվում են իշխանության սխալները: Դատական համակարգը որոշակի առումով այն մարմինն է, որ սխալ լինելու պարագայում ըդնգծում է այդ սխալը և ցուցում է տալիս դատական ակտի տեսքով՝ վերացնելու այդ սխալը»,- նկատեց նա: Միհրան Պողոսյանը պարզաբանեց, որ երբ քննիչը անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան, դա ներկայացնում է ՀՀ-ի անունից, և դատական համակարգը, երբ անձին չի կալանավորում, հայտնում է, որ քննիչը սխալ է եղել, այսինքն՝ բավարար պատճառաբանված չէ. «Որևէ մեկն այս պարագայում չի քննարկում՝ արդյոք ճիշտ չէր նկատել դատարանը, որ քննիչը սխալ է եղել, միգուցե ինչ-որ բան բաց էր թողել, հաշվի չէր առել, միանշանակ սլաքները ուղղվում են դեպի դատական համակարգը, այնինչ, եթե հետևեն դատական համակարգի խորհուրդներին և որոշումներին, ապա այլ կերպ կընթանա այս ամեն ինչը»,- հայտարարեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/15/mihran-poghosyan/3264601?fbclid=IwAR14I-GAQSUjBacy3BzGLb-how3lwT_VxJqtAOK4GIAaPcbXSA_RnuvtN4I]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր