Եվրահանձնաժողովը շարունակում է անել ամեն ինչ՝ Պուտինի «պատերազմական մեքենան» և դրա ֆինանսավորումը քայքայելու համար. Ֆոն դեր Լեյեն
Եվրահանձնաժողովը շարունակում է անել ամեն ինչ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պատերազմական մեքենան» և դրա ֆինանսավորումը քայքայելու համար։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը ժամանել է Կիև։
Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստել և ԵՄ անդամ երկրներին է ներկայացրել Մոսկվայի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։
«Այժմ մեր միջազգային գործընկերների հետ կենտրոնանում ենք սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի վրա»,- ասվում է թվիթում։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների փաթեթի 11-րդ նախագծում ավելացվել են արտահանման համար արգելված ապրանքների նոր անվանումներ, պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարելու նոր գործիք է առաջարկվել։
«Մենք առաջարկում ենք արգելել Ռուսաստանի և 3-րդ երկրների «ստվերային» կառույցները, որոնք շրջանցում են մեր պատժամիջոցները»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։