37159 դիտում
12:11 06-05-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Honda-ն ու Ոստիկանության օպերլիազորի Opel-ը․ վերջինն էլ հայտնվել է դաշտում․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15 կմ հատվածում Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են 36-ամյա Նարեկ Ալեքսանյանի վարած Opel Astra մակնիշի և 42-ամյա Հայկ Վարդանյանի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ղազազյանի և վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Հովիկ Գալստյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախվան հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին Ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Նարեկ Ալեքսանյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)