211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Արագածոտնի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count47756 դիտում article-date 17:09 09-04-2025
Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Է. Կարապետյանին, սակայն վերջինս հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Հովհաննիսյանն ու Վարդան Ղամբարյանը: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Վարորդին օգնության հասած քաղաքացիները նշում էին, որ թե՛ վարորդը, թե՛ ավտոմեքենայում եղած 2 ուղևորները, որոնցից մեկը անչափահաս է եղել, եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր