211652_close_icon
views-count892 դիտում article-date 22:40 05-05-2023

Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու եւ 44-օրյայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու մասին․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքները ԱԺ քննիչ հանձնաժողովին. այդ մասին նա այսօր հայտարարեց Պրահայում՝ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ պատասխանում էր հարցին, թե ինչո՞ւ չի խոսում Ազգերի լիգայի որոշումների մասին, ինչո՞ւ չի խոսում այն մասին, որ երբ Ադրբեջանն անկախություն հռչակեց, Արցախը՝ Ադրբեջանի կազմում լինելու որոշումը այդ պահից չեղարկվեց: Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ «ռեալ պոլիտիկում» մենք չպետք է պատմությանն անդրադառնանք, ապա ասաց, որ պետք է անդրադառնանք, խոսեց ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի մասին՝ հայտարարելով, որ դրանցում կան ամրագրումներ, որոնք «մեր դուռը փակել են ու չեն բացվելու էդ դռները», բայց մենք համառորեն իրականությունը չենք ընդունել ու շարունակել ենք մի գիծ, որը ոչ մի տեղ չտանող է: Նորից հիշեց Մադրիդյան սկզբունքները, որոնք Արցախն, իբրեւ ամրագրել են Ադրբեջանի կազմում եւ այլն ու կարծիք հայտնեց, որ դա թերեւս «ռեալ պոլիտիկն» է, ինչը երբեք չեն ունեցել, բայց ժամանակն է՝ այլ կերպ նայել: Ապա ասաց, որ հայրենասիրության մեր մոդելը մեծապես կապ ունի Արցախի հարցի հետ ու արցախյան երեք պատերազմների հետ, այդ համատեքստում խոսեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով իր ներկայանալու մասին. «Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած. մտածում եմ՝ ինչը ասեմ եւ ինչը չասեմ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի եւ երկիրը վնաս չկրի դրանից: Բայց էնտեղ շատ մեծ, հսկայական ինֆորմացիա կա, որը հանրությունը պետք է իմանա՝ առաջիկա մեր քաղաքականության համար»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է լուրջ փոփոխություններ անենք եւ առաջնայինը պետք է լինի մեր հարեւանների հետ մեր հարաբերությունները: Սա, իր կարծիքով, 3-4-րդ պլան է եղել, փոխարենը, մեր արտաքին քաղաքականությունում առաջնային է եղել այն, որ «մենք մեր հարեւանների հախից պիտի գանք»: Իր մտորումներում նա հանգեց նրան, որ որոշ ուժեր ոչ թե մեզ օգնում են «հարեւանների հախից գալ», այլ մեզ են օգտագործում՝ մեր «հարեւանների հախից գալու համար, մենք էլ ոտքի տակ ոնց կընկնենք՝ կընկնենք»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր