211652_close_icon
views-count1075 դիտում article-date 13:37 23-05-2020

ՀՀ վարչապետը Վերին Դվին համայնքի բնակիչների հետ խոսեց գյուղվարկերի տրամադրման խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարությունը փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի բանկերը վարկ տրամադրելու համար գյուղացիների հողատարածքները որպես գրավ ընդունեն։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1016208.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Վերին Դվին համայնքի բնակիչների հարցերին՝ ընդգծելով, որ այդ հարցով նախնական քննարկումներ կան, բայց հարցն այնքան էլ պարզ չէ։ Վերին Դվինի բնակիչներից մեկը ասաց, որ գյուղացիները ներկայումս ֆինանսավորման կարիք ունեն՝ մեծ մասը ունի վատ վարկային պատմություն, և բանկերը վարկեր չեն տրամադրում։ «Մեզ ասում են, եթե ստեղծում եք փոքրիկ կոլտնտեսություններ, ապա դրանք կապ չեն ունենա հին վարկային պատմությունների հետ, դրանք կարող են ֆինանսավորվել։ Հիմա մենք չորս հոգով ունենք մոտ 12 հա հող, ուզում ենք վարկ վերցնել, ստեղծել կոլեկտիվ տնտեսություն, սակայն բանկերը մերժում են։ Առաջին հերթին երաշխիք են պահանջում, իսկ երաշխիքներ չկան։ Արդյոք հնարավո՞ր է, որ երաշխիքը գյուղական համայքներում ավագանին տա կամ այլ մեխանիզմներ ստեղծվեն»,- հարցրեց Դվին համայքնի բնակիչը։ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետությունը հակաճգնաժամային ծրագիր է ընդունել։ «Տեսակներ կա, որ մինչև 75 տոկոսը Կառավարությունն է տալիս, բայց 25 տոկոսի գրավը պետք է ապահովեք։ Քննարկում ենք, որ կարողանանք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ հողը որպես գրավ բանկերը ընդունեն, սակայն դա շատ նախնական պատմություն է։ Ես հիմա չեմ ասում, որ կլինի այդպես, քննարկում ենք և դա այդքան էլ պարզ հարց չի»,- ասաց Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր