211652_close_icon
views-count28371 դիտում article-date 19:45 05-05-2023

Ավտովթար Երևանում. բախվել են Audi-ն  ու Toyota Corolla -ն. վերջինս էլ հայտնվել է մայթին՝ կոտրելով քարե պատն ու խորովածի «մանղալը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Վ. Փափազյան-Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Վահագն Սարիբեկյանի վարած Audi-ի մակնիշի և Երևանի բնակիչ 23-ամյա Վահագն Ասլիբեկյանի վարած Toyota Corolla  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումատակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանյանն ու պարեկ Դավիդ Հակոբյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանով Toyota Corolla -ն դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել բնակչի տան քարե պարսպին, հայտնվել մայթին և կոտրել խորովածի «մանղալը»:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+

Նմանատիպ նյութեր