211652_close_icon
views-count592 դիտում article-date 13:57 05-05-2023

Փաշինյանի և Պուտինի հաջորդ շաբաթ հանդիպման ծրագրերը մշակվում են, բայց պետք չէ առաջ ընկնել․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ շաբաթ հանդիպման ծրագրերը մշակվում են, բայց պետք չէ առաջ ընկնել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ մայրաքաղաքում Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին հարցին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Առայժմ առաջ չենք ընկնի, որոշ ծրագրեր են քննարկվում: Հենց որ այս քննարկումն ավարտվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա ժամանակավրեպ ենք համարում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք բանակցություններ են նախատեսվում։

Ավելի վաղ Փաշինյանը Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հայտարարել էր, որ ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա։

Նմանատիպ նյութեր