211652_close_icon
views-count1507 դիտում article-date 20:11 13-02-2025

Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է ամիսներ տևել. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է տևել շաբաթներ կամ մի քանի ամիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, ժամանակ կպահանջվի նման հանդիպման նախապատրաստման համար, դա կարող է տևել շաբաթներ, ամիսներ, դա նույնպես հնարավոր է»,- ասել է Պեսկովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Նմանատիպ նյութեր