211652_close_icon
views-count36280 դիտում article-date 09:42 05-05-2023

Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում․ սահմանապահ գոտում հայտնաբերվել է տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 22։55-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիաբուժ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սահմանապահ գոտում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Սողոմոնյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են իրականացրել օդանավակայանի պատասխանատու պարեկ Կարապետ Գևորգյանը և նույն վաշտի պարեկներ Հասմիկ Մուրադյանն ու Օհան Հարությունյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի  գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ․-ն է, ով Երևան-Մինվոդի 630 չվերթի հաշվառումից հետո անցել է սահմանապահ գոտի, որտեղ էլ ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել նրա կենսաբանական մահը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր