211652_close_icon
views-count49844 դիտում article-date 09:13 05-05-2023

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են «06»-ն ու «07»-ը․ 5 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են, 1-ն էլ անչափահաս է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են VAZ 2106 և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Օպերատիվ են գործել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Միքայել Հովհաննիսյանը, պարեկ Մանվել Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Արտակ Պապիկյանը, որպեզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և չխոչընդոտեն փրկարարների աշխատանքը;

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են, 1-ն էլ անչափահաս է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր