Կնորոգվի նաև Գորիսից Տեղ գյուղ տանող ճանապարհը. կառավարությունը 382 մլն դրամ կհատկացնի ճանապարհների նորոգման աշխատանքների համար
Կառավարությունը 382 մլն դրամ կհատկացնի միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքների համար: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը և նշում, որ գումարը նախատեսվում է հատկացնել հիմնականում նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի համար:
Մասնավորապես՝ 135 մլն դրամը նախատեսվում է հատկացնել երեք հետևյալ ծրագրերի համար` Սյունիքի մարզում Գորիսից դեպի Տեղ գյուղ, Իսահակյան-Գյումրի ճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի և Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածների աշխատանքներն ավարտելու համար:
Միջին նորոգման աշխատանքները սկսվել են իրականացվել 2018 թվականից: