211652_close_icon
views-count7456 դիտում article-date 15:55 19-09-2018

Մովսես գյուղ տանող ճանապարհը կնորոգվի 2 մովսեսցիների ներդրումներով

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը կբարեկարգվի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը տեղեկացրեց, որ ծրագիրն իրականություն է դառնալու Մովսես գյուղի 2 ռուսաստանաբնակ բնակիչների 200 հազար դոլար ներդրման շնորհիվ: «Այս պահին միջոցները թույլ չեն տալիս, որ նախարարությունը համաֆինանսավորի այդ ծրագիրը, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցների հայրենանվեր քայլը իրականություն դառնա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր