211652_close_icon
views-count1601 դիտում article-date 13:57 20-08-2020

Կառավարությունը 12,5 մլն դրամ կհատկացնի Դդմաշենի կամրջի նորոգման համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդուվեց 2020-ի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի կամրջի վերանորոգման համար հատկացնել 12,5 միլիոն դրամ: «Դդմաշեն համայնքի մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել»,- հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նշված գումարը Գեղարքունիքի մարզի խնայողությունների արդյունք է, և վերաբաշխումը պետք է իրականացվի դրա շրջանակներում:

Նմանատիպ նյութեր