Ջրային պարեկների վաշտը կազմված է լինելու 95 անձից, արդեն քննություն են հանձնում. Ղազարյան
Ջրային պարեկային ծառայողները 2 օր է`քննություններ են հանձնում, արդեն իսկ դրական արդյունքներ կան։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ծառայությունը լինելու է վաշտի կարգավիճակով, կազմված է լինելու 95 անձից, լինելու է 4 հենակետ, մոդուլային տնակներ էլ են նախատեսված։ Վահե Ղազարյանը շեշտեց` ՆԳՆ-ն գնումներ է կազմակերպել համապատասխան տեխնիկա և համազգեստ ձեռք բերելու նպատակով։
«Առաջիկայում նպատակ ունենք 2 մոտորանավակ ձեռք բերել, որպեսզի ծառայություն իրականացնեն Սևանա լճում։ Ջրային պարեկները նաև կօժանդակեն այլ գերատեսչություններին, հատկապես Սևանա լճում ապօրինի ձկնագողության մասով։ Ամռանը պատրաստվում ենք արդեն սկսել պրակտիկա անցկացնել Սևանա լճում և ափամերձ տարածքներում։ Երեկ և այսօր Օլիմպավանում քննություններն են սկսվել, դրական արդյունքներ արդեն ունենք»,- ասաց ՆԳ նախարարը։