63137 դիտում
17:19 19-09-2014
Ճանապարհային ոստիկանության 3-րդ վաշտը «յաշիկաթափ» արեց «գոլդ» համարանիշներով «ոսկե» երիտասարդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15-ից ավելի Mercedes մակնիշի ավտոմեքենաներ (յաշիկներ), որոնց մի մասն առանց համարանիշների են, Երևան-Սևան ավտոճանապարհին արհեստական խոչընդոտներ ստեղծելով «ճեմում» են դեպի Երևան:
«Յաշիկավարներն» այնպես էին փակել ճանապարհը, որ ոչ մի տրանսպորտային միջոց չէր կարողանում շրջանցել նրանց: Այդ մասին տեղեկանալով՝ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-ին դասակի աշխատակիցները «Շանգրիլա» խաղատան մոտ շուրջկալի են ենթարկում «յաշիկամոլներին», ովքեր վարչական պատասխանատվության են ենթարկվում, նրանց մի մասը՝ ուղեկցումներ կատարելու, իսկ մի մասն էլ առանց համարանիշների մեքենա վարելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի «ոսկե երիտասարդներ» իրար հերթ չտալով փորձում էին ՃՈ աշխատակիցներին հեռախոսազանգերով «զգուշացնել», որ ակտեր չկազմվեն, սակայն ՃՈ աշխատակիցների համար «բաժանորդն անհասանելի էր»:
Գործողությունները ղեկավարում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը, իսկ նույն վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանն ու 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը Ջեյմս Բոնդի օրինակով հանրությանը հայտնի Աբովյանի «գայի պոստի» մոտ դարանակալել էին, որ եթե հանկարծ «յաշիկամոլները» անուղղելի զավակի նման նորից երթևեկեն կանոնները խախտելով, այս անգամ նրանց «երկաթյա նժույգները» կհանգրվանեն Աբովյանի «գայի պոստի» տուգանային հրապարակում:
Հավաքվածները կատակում էին, որ օրինախախտ «յաշիկավարների» մեջ են հանրությանը հայտնի «Չղջիկ», «Կռակադիլ», «Բեթմեն», «Վիննի Թուխ» և «Բենդեր» մականուններով երիտասարդները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
Նմանատիպ նյութեր
48037 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
48399 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը