211652_close_icon
views-count20236 դիտում article-date 23:01 02-05-2023

Ավտովթար՝  Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Dodge-ը, Mercedes CLS 550-ը և «99»-ը . կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 31-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած Dodge մակնիշի, 23-ամյա Արթուր Պ.-ի վարած Mercedes CLS 550  մակնիշի և 23-ամյա Հայկ Թ.-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկ Թ.-ն, նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Պ.-ն և Dodge-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Կառլեն Չ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակված Dodge ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Էդգար Մարգարյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Սաֆարյանը: 

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝  համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մանասյանի գլխավորությամբ: 

Տեղում աշխատել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Շիրակի մարզային Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր