712 դիտում
15:33 01-05-2023
Ստեփանակերտում ցույց է կազմակերպվել, պահանջում են բացել Բերձորի միջանցքը
Մի խումբ ստեփանակերտցիներ այսօր՝ մայիսի 1-ին, հավաքվել էին Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ օր առաջ բացվի Բերձոր-Լաչինի միջանցքը և հեռացվի Հակարիի կամրջում տեղադրված ադրբեջանական անցակետը։ Գրում է Tert.am-ը։
«Արցախը թողել են շրջափակման մեջ՝ ռուսների հետ պայմանավորված, մենք պետք է հասկանանք ու չընկճվենք, քանի որ ռուսներն էլ են մեր դեմ։ Մենք կարող ենք այնպիսի պայմաններ դնել, որ նրանք էլ այնպիսի քայլեր անեն հօգուտ մեզ, ընդդեմ Ադրբեջանի։ Բայց դե պայքարը պետք է ուժեղ ու միասնական լինի»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա արցախցիներին կոչ արեց համախմբվել և պայքարել հանուն Արցախի։ Ակցիայի մասնակիցը վստահ է, որ հիմա թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը արցախցիների քայլերին են սպասում։
«Մենք 150 հազարով չենք սահմանափակվում, եթե այդքանը ոտքի կանգնի, պետք է ամբողջ հայությունը ոտքի կանգնի։ Իսկ ամբողջ հայությունը արցախցիների քայլերին է սպասում։ Այդ անցակետը, որ տեղադրել են, Արցախը կորած է։ Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Նստել եք ձեր տանը, ի՞նչ անեք»,- եզրափակեց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1720 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ