1564 դիտում
19:13 15-08-2023
«Եթե «Խաչակիրները» ցանկանում էին զենքով գնալ եւ ուժով բացել Բերձորի միջանցքը, դա սուսուփուս էին անում». Ալբերտ Բազեյան. aravot.am
Aravot.am-ը գրել է․
««Առաջին՝ զենքը ոչ թե կառավարությունից պետք է պահանջեին, այլ պետք է համագործակցեին բանակի հետ, բայց բանակը, եթե չունի հրաման՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, գործողություն չի իրականացնի: Երկրորդ՝ եթե «Խաչակիրները» ցանկանում էին զենքով գնալ եւ ուժով բացել Բերձորի միջանցքը, այդ դեպքում հրապարակային չէին անում դա, լրագրողներին հրավիրում՝ տեսեք ժողովուրդ, մենք գնում ենք, զենք ենք պահանջում, զենքով գնանք բացենք Բերձորի միջանցքը, այլ լեզու էին գտնում ՊՆ-ի հետ, իրականում՝ սուսուփուս, առանց նկարվելու, կազմակերպում էին հզոր մի զորագունդ եւ գնում էին զենքով բացելու Բերձորի միջանցքը»,- այսօր, «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ԵԿՄ նախկին անդամ, ազատամարտիկ, Համահայկական միացյալ դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բազեյանն՝ անդրադառնալով «Խաչակիրներ» կոչվող ջոկատի՝ նախորդ շաբաթ արած հայտարարություններին:
Ալբերտ Բազեյանը դժվարանում է գնահատել «Խաչակիրների» գործողությունները, ասում ՝ գուցե ինչ-որ տեղ «ավանտյուրա էր» կամ մարդիկ խաբեության զոհ էին դարձել, բայց ափսոսում է, որ ազատամարտիկները հեղինակազրկվեցին՝ սխալ հաշվարկի ու քայլի պատճառով. «Գնացին՝ հասան Կոռնիձոր. ի՞նչ տեղի ունեցավ, ինչպես գնացին, այնպես էլ ետ եկան: Երկրորդ՝ կարմիր բերետավորները զինվորական հագուստ հագած ազատամարտիկներին՝ ոտք ու ձեռք էին անում, գցում էին մեքենան, բերման էին ենթարկում, որը վիրավորական է մեր ազատամարտիկ ընկերների համար»»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
787 դիտում
17:17 28-08-2024
Իմ դեմ հարուցված շինծու քրեական գործը եղել է գործող իշխանության քաղաքական պատվեր. Ալբերտ Բազեյան
Այս բաժնից
1354 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ