Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը տեղեկացրել է Բախմուտում հակագրոհների մասին
Ուկրաինական զորքերը փորձել են հակագրոհներ իրականացնել Բախմուտի որոշ շրջաններում, տեղեկացրել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին, նրա խոսքերը մեջբերվել են Military Media Center թելեգրամ-ալիքում։
Նա նշել է, որ բախմուտյան ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ մարտական գործողությունները։ «Թշնամին բազմաթիվ գրոհներ է իրականացրել՝ փորձելով ճեղքել մեր դիրքերի պաշտպանությունը մի քանի ուղղղություններով»,- ասել է Սիրսկին։
Գեներալը իրավիճակն անվանել է «բավական բարդ»։
Սիրսկին նաեւ տեղեկացրել է, որ Լիմանի ուղղությամբ ուկրաինացի զինվորականները վերջին մի քանի օրերի ընթացքում հետ են մղել ռուսների բազմաթիվ գրոհները։