ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ տպավորված է ռուսաստանյան նոր «Армата» տանկով
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը հայտարարել է, որ տպավորված է ռուսաստանյան նոր «Армата» տանկով:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, մինչ այդ հաղորդվել էր, «Армата» տանկերը հեռանկարում պլանավորվում է դարձնել հեռակառավարմամբ: Դրանից բացի, նշվում է, որ այդ տանկերը Ռուսաստանի սպառազինության մեջ կլինեն ողջ 21-րդ դարի ընթացքում: