Ինտերը հաղթեց Լացիոյին՝ 3։1
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լացիո»-ին: Միլանում տեղիունեցած հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս իրավիճակ արձանագրեցին: «Լացիո»-ն հաջորդիվ արագ օգտագործեց իր հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ֆելիպե Անդերսոնը:
«Ինտեր»-ին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը 2-րդ կեսի վերջնամասում: 78-րդ րոպեին գոլ խփեց Մարտինեսը, 83-րդ րոպեին՝ Գոսենսը, 90-րդ րոպեին Մարտինեսը դարձավ դուբլի հեղինակ: «Ինտեր»-«Լացիո»՝ 3:1:
Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Թիմն ունի 57 միավոր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին: