211652_close_icon

Ինտերը նվազագույն հաշվով հաղթեց Ռոմային, Մխիթարյանը մասնակցեց խաղին

views-count385 դիտում article-date 10:08 19-10-2025
Իտալիայի առաջնության 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմային»։

«Ներաձուրիների» կազմում միակ գոլը խփեց Անժ-Յոան Բոնին՝ Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո։

Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Այս խաղից հետո «Ինտերը», «Նապոլին» և «Ռոման» 15 միավորով կիսում են 1-3 տեղերը։ 

Աղբյուր՝ Armsport
 

Նմանատիպ նյութեր