«Յուվենտուսը» դրամատիկ պայքարում հաղթեց «Լացիոյին» և նվաճեց Իտալիայի Գավաթը
Թուրինի «Յուվենտուսը» այս մրցաշրջանում երկրորդ տիտղոսը նվաճեց: Իտալիայի չեմպիոնի տիտղոսից հետո հաջորդը տուրինյան ակումբի համար դարձավ Իտալիայի Գավաթը:
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Յուվենտուսի» մրցակիցը Հռոմի «Լացիոն»: Հռոմեացիները արժանի դիմադրություն ցույց տվեցին «ծեր սինյորային»: Հենց «Լացիոն» բացեց խաղի հաշիվը, սակայն «Յուվենտուսը» շատ արագ վերականգնեց հաշիվը: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:
Լրացուցիչ ժամանակում «Լացիոյի» ֆուտբոլիստները շատ մոտ էին հաղթանակին, սակայն նրանց գրոհից հետո գնդակը երկու անգամ դիպավ մրցակցի դարպասաձողին: Դրան հետևած հակագրոհում «Յուվենտուսը»՝ Ալեսանդրո Մատրիի շնորհից, խփեց հաղթական գնդակը: «Յուվենտուսը» 10-րդ անգամ դարձավ երկրի գավաթակիր, այդ ցուցանիշով գերազանցելով իտալական մյուս ակումբներին:
Նշենք, որ «Յուվենտուսը» կարող է նաև երրորդ տիտղոսը նվաճել այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների Գավաթը: Գավաթի եզրափակիչում Ալեգրիի թիմը կմրցի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում:
Իտալիայի Գավաթ, եզրափակիչ
«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)
Կյելինի՝ 11, Մատրի՝ 97 – Ռադու՝ 4