53442 դիտում
10:41 28-05-2022
Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանում հնչեց «Վերջին զանգը». «Վարդան Մամիկոնյանը» իր երգում ուսուցիչներին անվանեց «դրսում ահաբեկիչներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 27-ին, Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի բակում մարդաշատ էր, և տիրում էր տոնական տրամադրություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը վերջին զանգն էր ու կազմակերպված «Վերջին զանգ», «Վերջին դաս» խորագիրը կրող միջոցառումն էր։
Մինչ տոնական միջոցառումը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած իրենց ուսումնարանի հերոս տղաների հիշատակը, ապա ծաղիկներ խոնարհեցին բակում կանգնեցված խաչքարին։
Այս տարի արհեստագործական պետական ուսումնարանն ավարտեցին խոհարարներ, հրուշակագործեր, վարսահարդարներ, ավտոփականագործներ և դերձակներ` թվով 101 սովորողներ։
Շրջանավարտները իրենց երգ ու պարով, ասմունքով կրկին անգամ զարմացրեցին ուսուցչական կոլեկտիվին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներին, նաև՝ միջոցառմանը ներկա իրենց ծնողներին, ընկերներին, բարեկամներին։
Ելույթով հանդես եկավ ուսումնարանի տնօրենը, ով ընթերցեց արկղի միջից դուրս բերված նամակը։ Ավարտից հետո բակում չէր դադարում տոնակամ տրամսդությունը։
Շրջանավարտներն էլ շարունակում էին շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր ուղղել ուսուցչական կոլեկտիվին։
Միջոցառմանը ներկա էր նաև ուսումնարանի համար արդեն սիրված ու սպասված հյուր, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Մի քանի անգամ երաժշտական կատարմամբ հանդես եկավ տղա շրջանավարտներից մեկը։ Հետո նա կատարումներ հնչեցրեց մի քանի շրջանավարտ աղջիկների հետ, ու այդ ժամանակ շատերը կատակեցին՝ ասելով. «Երևի էս տղան ուսումնարանի Վարդան Մամիկոնյանն է»՝ նկատի ունենալով «Կարգին հաղորդման» այն դրվագը, երբ ասվում է «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, մենակ Վարդան Մամիկոնյա՞նն էր»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1007+
1007+