Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել․ tert.am
Tert.am-ը գրում է․ «Լեռնային Ղարաբաղի Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալության մամուլի ծառայությանը։
«Պայթել է հակատանկային ական, որի հետևանքով երեք մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ բոլոր մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, որոնք աշխատել են RPS Energy Ltd.-ում։ Միջադեպը տեղի է ունեցել ոչ ականազերծված տարածքում»։