211652_close_icon
views-count18472 դիտում article-date 09:02 28-04-2023

Ոսկե և արծաթե մեդալներ Լաս Վեգասի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հյուրընկալվել էինք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիչ սև գոտի 2-րդ դան Գրիգոր Կարապետյանի մարզադահլիճում։

Հարցազրույցի ընթացքում Գրիգոր Կարապետյանը ներկայացրեց, որ ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող՝ USA Open Junior International կարատեի միջազգային մրցաշարում Նորիկ Մակարյանը գրավեց 1-ին տեղ (մարզիչ՝ Սերյոժա Մակարյան) իսկ Գոռ Նազարյանը 2-րդ տեղ (մարզիչ՝ Գրիգոր Կարապետյան)։ Մարզիկները մեկնել էին մրցաշարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Սերյոժա Սարգսյանի գլխավորությամբ:

- Նախաձեռնված հնարավորության համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում որպեսզի մեր մարզիկները մասնակցություն ունենան միջազգային մրցաշարերի։

Ես իմ սպորտային ուղին սկսել եմ Հայաստանի Սենդո-րյու կարատե դո ազգային ֆեդերացիայում մանուկ հասակից։ Իմ մարզիչն է Գարուշ Սարիբեկյանը, ում մոտ մարզվում եմ մինչ օրս, և ուզում եմ նշել որ Հայաստանի Սենդո-րյու կարատե դո ազգային ֆեդերացիայի նախագահն է Արթուր Շահբազյանը։

Շնորհավորում եմ մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Հիշեցնենք, որ կարատեն արդեն օլիմպիական մարզաձև է, և դա վերաբերվում է այն ֆեդերացիաներին, որոնք Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի (WKF) անդամ են:

Հայաստանում WKF-ի անդամ է միայն Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան և ազգային ֆեդերացիայի կազմում գտնվող ֆեդերացիաներն ու ակումբները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր