Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում գործող Bellagio խաղատան վրա անհայտ անձանց կողմից զինված հարձակում է իրականացվել։ Այդ մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցախումբը խոզի կերպարով դիմակներով ներխուժել է շենք, որտեղ գտնվում է աշխարհահռչակ Rolex-ի սրահներից մեկը և թալանել այն։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։