211652_close_icon
views-count2163 դիտում article-date 10:32 06-06-2016

Այսօր «Լաս Վեգասի արքա», ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության 2007 թվականին Քըրք Քըրքորյանի կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։ Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

Նմանատիպ նյութեր