211652_close_icon

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

views-count2896 դիտում article-date 19:07 27-04-2023
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Գազետա.ռու-ի հաղորդամբ, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման գործում ունեցած ներդրման համար։ Նախագահները քննարկել են նաև հացահատիկի գործարքի իրականացումը և Ուկրաինայում հակամարտությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանի հիվանդության պատճառով հետաձգվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Աքքույու» ատոմակայանում կայանալիք արարողություն (Մոսկվայի ժամանակով՝ 16։00-ին)։

Sputnik Թուրքիան հայտնել է, որ Էրդողանը մտադիր էր բանակցություններ վարել Պուտինի հետ այդ արարողությունից առաջ։ Պուտինն արարողությանը պետք է մասնակցեր տեսակապի միջոցով։

Նմանատիպ նյութեր