Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայացած հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերի, մասնավորապես՝ Հալեպի ազատագրման շուրջ: Այս մասին հայտնում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում չի նշվում՝ արդյոք Էրդողանը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ նախօրեին արված՝ Ասադի ռեժիմի տապալման մասին հայտարարության վերաբերյալ:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/11/30/102723/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու մասին հայտարարությունը նորություն էր: