Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում ու Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Համաձայն Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի աղբյուրի՝ քննարկվել են նաև երկու երկրների երկկողմ հարաբերությունները, մասնավորապես առևտրատնտեսական ու էներգետիկ ոլորտներում զարգացնելու հարցը։
Պուտինը շնորհավորել է Էրդողանին՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ տարվող պայքարի համար, Էրդողանն էլ, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ Ստամբուլում կայացած Համաշխարհային էներգետիկական համաժողովին մասնակցելու համար։