Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. նրանք հանդիպելու են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, վերջիններս փաստել են ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը և պայմանավորվել հանդիպում կազմակերպելու շուրջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տևել է 45 րոպե: Անկարան այն դրական է որակել:
Հիշեցնենք, որ ԱՆկարայի ու Մոսկվայի հարաբերությունները վատթարացան 2015 թ-ի նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչը խփելուց հետո, որից հետո Թուրքիան հրաժարվեց ներողություն խնդրել և փոխհատուցում տալ ռուսական կողմին: