211652_close_icon

Մհեր Գրիգորյանը կարեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը

views-count1015 դիտում article-date 21:50 25-04-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետի գրասենյակից փոխանցում են, որ նա կարեւորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն եւ մրցունակ տնտեսության զարգացման, ինչպես նաեւ թափանցիկ գործարար միջավայրի խթանման գործում:

Մհեր Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարեւորությունը եւ խոսել եվրոպական լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նշանակության մասին:

Նմանատիպ նյութեր