Երբեք չմոռանանք և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կոչ անելով մշտապես հանդես գալ ընդդեմ ատելության և երբեք չմոռանալ կատարվածը։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն մարդկանց հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով»,- Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Today, we honor the 1.5 million lives lost during the Armenian genocide.
— Vice President Kamala Harris (@VP) April 24, 2023
As we reflect on that painful moment in history, let us renew the pledge to never forget, and let us rededicate ourselves to speaking out against hate in all its forms.