Այժմ 120 հազար մարդ պատանդառվել է մի երկրի կողմից, որտեղ նրանց ատում են․ Ռուբինյան
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը:
«Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակեց Լեռնային Ղարաբաղը՝ ապօրինաբար անցակետ տեղակայելով Լաչինի միջանցքի սկզբնամասում, որը ենթադրվում էր, որ պետք է կապի ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը։ Եվ այժմ 120 հազար մարդ պատանդառվել է մի երկրի կողմից, որտեղ նրանց ատում են։
Եվ այս ամենը տեղի է ունեցել այն բանից մեկ ամիս անց, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ԼՂ հայերը ստիպված են կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ իրենց համար այլ բնակության վայր փնտրել»,- հայտարարել է Ռուբինյանը։
Նա ավելացրեց, որ սա վկայում է Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների մասին։
«Հուսով եմ՝ միասին կկանխենք այս և հետագա այլ վայրագությունները»,-ավելացրել է նա։