211652_close_icon
views-count703 դիտում article-date 23:03 23-04-2023

«Խաղաղության օրակարգը» այս իշխանությունների չիրականացված երազանքն է․ «Ապրելու երկիր» կուսակցություն

Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան քաղաքականությունը՝ արհամարհելով միջազգային պայմանավորվածություններն ու իրավունքը՝ շարունակելով թքած ունենալ բոլոր տեսակի համամարդկային արժեքների վրա։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան քաղաքականությունը՝ արհամարհելով միջազգային պայմանավորվածություններն ու իրավունքը՝ շարունակելով թքած ունենալ բոլոր տեսակի համամարդկային արժեքների վրա։

Այսօր էլ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։ 120 000 արցախցու նկատմամբ այսօր իրականացվող սպիտակ եղեռնը պետք է արժանանա ամենախիստ արձագանքին, ու դրան հետևեն առարկայական գործողությունները։

Արդեն ավելի քան ակնհայտ է, որ «խաղաղության օրակարգը» այս իշխանությունների չիրականացված երազանքն է։ Եվ նրանց լուռ համաձայնությունն իրավիճակին ոչ այլ ինչ է, քան այն, որ «դեմոկրատիայի բաստիոնը» դարձել է ավտորիտարիզմի կամակատար, և եթե շարունակվի այս համակերպված հնազանդ քաղաքականությունը, հաջորդ զիջումը լինելու Սյունիքի միջանցքը, մեր պետությունն ու պետականությունը։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԱրցախ»։

Նմանատիպ նյութեր