211652_close_icon

Փաշինյանը իրեն դիմավորած երեխաներին խոստացավ խաղահրապարակ կառուցել

views-count1048 դիտում article-date 10:00 23-04-2023
Ծաղկալանջում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերջերս ավարտվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքները:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել գյուղ իր այցից:

«Բնակավայրն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ:

Ծրագրի արժեքն է 97 մլն դրամ»,- գրել է նա:

Բնակիչները շնորհակալություն հայտնեցին, որ գյուղում վերջապես խմելու ջուր կա, Փաշինյանն էլ իր հերթին հորդորեց անպայման վճարել սպառած ջրի համար:

Փաշինյանը իրեն դիմավորած երեխաներին նաեւ խոստացավ խաղահրապարակ կառուցել, ինչին ի պատասխան գյուղացիները ծափահարեցին ասելով. «Ապրեք, ապրեք, վարչապետ ջան»:

Նմանատիպ նյութեր