211652_close_icon

Տեղը դարձել է առաջնագիծ․ Hetq.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1297 դիտում article-date 09:39 23-04-2023
«Ստեղից ինչքան սարեր տեսնում ես հեռվում, մենք էինք, հիմա հեսա, թշնամին քթներիս տակ է։ Էկեք, տեսեք «հարազատ» թշնամիներին, էնքան մոտ են, որ «հարազատ» եմ ասում, դե թշնամին էլ, որովհետև թշնամի են»,- պատմում է Տեղ համայնքի աշխարհազորային Գագիկ Էլազյանը։ Գրում է Hetq.am-ը։

2020 թ․ արցախյան պատերազմից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքը դարձել է սահմանային: Մեր հանդիպման ժամանակ (2023 թ., մարտ), Տեղ համայնքի սահմանը ձգվում էր արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի երկայնքով՝ Կոռնիձորից Սև լիճ, հակառակորդի և հայկական դիրքերի միջև հեռավորությունը 3-ից 150 մ է։

Գագիկ Էլազյանը Տեղ գյուղի բնակիչ է: Նրա երեք զավակը, հարսները և յոթ թոռն ապրում են Տեղում։ Մինչև պատերազմը Գագիկը շինարարությամբ էր զբաղվում, այսօր գյուղի տղամարդկանցից շատերի նման թողել է իր հիմնական աշխատանքը և ընդգրկվել է աշխարհազորում։ Գագիկի օրը սկսվում և ավարտվում է սահմանային Տեղ համայնքի դիրքերում: 

Գագիկը 44-օրյա պատերազմի առաջին օրվանից եղել է Արցախում՝ Ջրականում, հոկտեմբերի 2-ին վիրավորվել է: Այդ վիճակում կարողացել է զոհերի մարմիններ և վիրավորներ դուրս բերել դիրքերից։ Գալով գյուղ՝ Գագիկ Էլազյանը կազմակերպել է գյուղի ինքնապաշտպանությունը։ 

«Պատերազմի յոթերորդ օրը վիրավոր վիճակում գալով գյուղ՝ մնացածներին հավաքեցի ու ասացի՝ վիճակը վատ է, տղերք, դիրքեր վերցնելով՝ թշնամին առաջ է գալիս, էսպես որ շարունակվի, կարող է վաղը մյուս օր հասնեն գյուղամեջ։ Որոշեցինք դիրքեր ամրացնել գյուղի մատույցներում և այդ օրվանից մինչ օրս կազմակերպում ենք գյուղի պաշտպանությունը»,- պատմում է Գագիկը:

Գագիկ  Էլազյանը արցախյան երեք պատերազմին էլ մասնակցել է։ 90-ականների պատերազմի ժամանակ վիրավորվել է գլխից։ Վերջին պատերազմում  էլ վիրավորվել է ձեռքից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր