Քաղաքական դաշտը այն տեղը չէ, որ մեկը տուալետ գնա, գա, տեսնի` իր տեղը զբաղեցրել են. Լյովա Խաչատրյան
Վարդան Օսկանյանի «Համախմբում» նոր կուսակցության ստեղծումը պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար զարմանալի չէ ու նա ողջունում է նոր քաղաքական միավորի ստեղծումը:
Կանխատեսումներին, որ «Համախմբում»-ը զբաղեցնելու է ԲՀԿ-ի տեղը, Լյովա Խաչատրյանը կատակով արձագանքեց. «Թատրոնո՞ւմ ենք, թե՞ սեղանի շուրջ, որ ինչ-որ մեկը մի պահ գուցե տուալետ գնալու համար դուրս գա, տեղը նստեն»:
Անդրադառնալով դաշնակցական Աղվան Վարդանյանի` ընտրակաշառք չբաժանելու ջենտլմենական համաձայնագիր ստորագրելու առաջարկին՝ Լյովա Խաչատրյանը նկատեց. «Ջենտլմենական համաձայնագիր ստորագրելու համար պետք է ջենտլմեն լինել: Այսօրվա խամաճիկ քաղաքական դաշտում գտնել ջենտլմեններ, շատ դժվար է»,-ասաց նա ու նշեց, որ ժողովրդին խաբելու, կաշառելու ժամանակներն անցել են և քաղաքական ուժերն ինչ պայմանավորվածության էլ գան, ժողովուրդը գիտի՝ ինչ է անում: