211652_close_icon
views-count44027 դիտում article-date 21:03 21-04-2023

Ողբերգական դեպք Երեւանում. Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել ​ է տղամարդու դի, սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է​ ստացվել, որ Ծովակալ Իսակովի ​ պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ ​ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ ​ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումրատակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել եւ հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Տիգրան Մանուկյանն ու Նորայր Այլիյանը: Տեղում աշխատել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ ավագ ​ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 48-ամյա ​ Էմիլ Վ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր