Թուրքիայում Աթաթուրքին ծաղրելու համար հարձակում են գործել խմբագրության գրասենյակի վրա
                        Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 14-ին շուրջ 200 մարդ հարձակում է գործել «Ենի Աքիթ» խմբագրության գրասենյակի վրա:
Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ խմբագրությունը վերջերս իր համարներից մեկում տպագրել էր Photoshop-ի միջոցով խեղաթյուրված Աթաթուրքի լուսանկարը:  
Հարձակվողներից ոմանք եղել են զինված, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չի փորձել միջամտել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

