943 դիտում
18:00 20-04-2023
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը հովանավորչության համար ստացել է 100 հազար դրամ կաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը հովանավորչության համար ստացել է կաշառք. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի մատնանշած անձանց օգտին հովանավորչության, թողտվության և ապօրինի անգործության համար կաշառք է ստացել Վ. Դ.-ից:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Դ.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պետական աջակցության երկու ծրագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների համար կատարված ծախսերի 40 տոկոսի չափով անհատույց փոխհատուցում ստանալու նպատակով արհեստական հիմքեր ստեղծելով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել բիոհումուսի մատակարարման, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման և գյուղատնտեսական այլ աշխատանքների մասով իբրև թե կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա. Ս.-ն, տեղեկանալով Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից վերը նշված ծախսերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր նախարարություն ներկայացնելու մասին, 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նրանց օգտին դրսևորել է հովանավորչություն, թողտվություն ու ապօրինի անգործություն և որևէ միջոց չի ձեռնարկել Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց տրամադրվող պետական աջակցության դադարեցման ուղղությամբ, չի հետևել պետական աջակցության ծրագրերի դրույթների պահպանմանը:
Վերը նշված հանցավոր գործողությունների արդյունքում շուրջ չորս տասնյակ անձանց հնարավորություն է ընձեռնվել ՀՀ պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ մի քանի հարյուր միլիոն ՀՀ դրամի հասնող գումարներ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում կանխվել է հիշյալ անձանց կողմից ՀՀ պետական բյուջեից վերը նշված գումարների հափշտակությունը:
Վ. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
532 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
430 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
640 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am