211652_close_icon

ԵՄ-ն Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել

views-count820 դիտում article-date 16:46 20-04-2023
Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել։ Ինչպես Եվրոպական Միության դիվանագիտական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում ԵՄ դեսպանի թեկնածուն Մարագոս Վասիլիսն է։

Վասիլիսը ներկայում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է:

Մարագոս Վասիլիսը նույն Գլխավոր տնօրինությունում նախկինում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:

Բացի այս նշանակումից՝ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակությունների ղեկավարների շուրջ 40 առաջադրումների մասին: 

Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը։

Նմանատիպ նյութեր